Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թվեր և փաստեր Հայաստանից

Ամեն ինչ միտված է ոլորտի շարունակական բարեփոխմանը

Անդրադառնալով նախարարությունների ներկայացրած 2009թ. հաշվետվություններին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արձանագրեց չորս ոլորտների՝ այդ թվում՝ առողջապահության նախարարության հաջողությունները։

 

Այդ հաջողությունները եւ ընթացիկ տարում նախատեսվող առաջնահերթ խնդիրները երեկ ՀՀ կառավարությունում լրագրողներին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը։ Նշելով, որ ոլորտում առաջընթաց եւ տարբեր ուղղություններով բարեփոխումներ ապահովելը նախարարության մշտական ձգտումն է, Հարություն Քուշկյանը նախ հակիրճ անդրադարձավ 2009 թ. ձեռքբերումներին։ Անուրանալի է 2009 թ. հուլիսի 1–ից ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումը։

 

Դրա անմիջական ազդեցությունն է արտացոլում 2008 թ. համեմատությամբ 3006 ծնունդների աճը։ Պակաս կարեւոր չէ, որ հղիների նախածննդյան հսկողության վաղ հաշվառման ցուցանիշն աճել է 20 տոկոս։ Համակարգի ներդրման արդյունքների ուսումնասիրություններ է կատարել ԱՄՆ–ի միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ՆՕՎԱ ծրագիրը եւ արձանագրել, որ ծննդօգնության պետական հավաստագրի ներդրումից հետո ոլորտում ստվերային դրամաշրջանառությունը նվազել է՝ 90–ից հասնելով 21 տոկոսի։ Ակնհայտ է նաեւ բավարարվածության եւ վստահության աճը բնակչության շրջանում։ Նախարարն անցած տարվա ձեռքբերումների թվում ներկայացրեց նաեւ աշխարհին պատուհասած գրիպի A H1N1 (խոզագրիպ) վիրուսային վարակի դեմ իրականացված միջոցառումների արդյունքում սահմանային սանիտարակարանտինային կետերում արդյունավետ հսկողության, նախադպրոցական եւ դպրոցական կազմակերպություններում կանխարգելիչ աշխատանքների կազմակերպման, բնակչության շրջանում լայնածավալ քարոզչության, դեղապահովման եւ ամենօրյա մոնիտորինգի, կանխարգելիչ եւ բուժական միջամտության շնորհիվ բնակչությանը համաճարակից զերծ պահելը։ Հանրապետությունում մինչեւ օրս լաբորատոր հետազոտությամբ հաստատվել է AH1N1–ի 119 դեպք՝ մահվան 3 ելքով։ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն անդրադարձ կատարեց ոչ միայն 2010, այլեւ գալիք տարիների ծրագրերին։

 

Հիշատակվեց Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցներով մարզային առողջապահության զարգացման եւ արդիականացման ծրագիրը։ Անցյալ տարեվերջին շահագործման է հանձնվել Հրազդանի բժշկական կենտրոնը՝ եվրոպական չափորոշիչներին համապատասխան վերանորոգված եւ սարքավորումներով զինված։ Առաջիկայում նույն կերպ կվերաբացվի Իջեւանի բժշկական կենտրոնը։ Ընթացիկ տարում շահագործման կհանձնվեն նաեւ Գորիսի, Արարատի, Արմավիրի ԲԿ–ները։ Բացի այդ, Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ արդիականացվում է Նոյեմբերյանի, իսկ սոցիալական ներդրումների հիմնադրամի աջակցությամբ՝ Ալավերդու ԲԿ–ները։ Այս տարի կսկսվի Գյումրիի բժշկական կենտրոնի կառուցումը։

 

Աշխատանքներ են տարվում նաեւ մարզային առողջապահությունն անհրաժեշտ մասնագետներով ապահովելու ուղղությամբ։ Ծրագրի նպատակն է՝ բոլոր մարզերում ունենալ ժամանակակից, հագեցած հիվանդանոց, որպեսզի անհրաժեշտության դեպքում մարդիկ ստիպված չլինեն հիվանդին մայրաքաղաք տեղափոխել։ Իրականացվել են նաեւ գյուղական առողջապահական զարգացման ծրագրեր՝ 2009 թ. 16 գյուղական ամբուլատորիա եւ առողջության կենտրոններ են կառուցվել եւ վերակառուցվել, ապահովվել անհրաժեշտ սարքավորումներով, վերապատրաստվել են կադրերը։ Նախարարը հավաստիացրեց, որ 2010 թ. կյանքի կկոչվի շտապօգնության ծառայության արդիականացման ծրագիրը, որը ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով հնարավոր չեղավ իրականացնել անցած տարի։ Կվերազինվի շտապ բժշկական օգնության ծառայությունը, կվերապատրաստվի անձնակազմը, կբարելավվեն մատուցվող ծառայությունների որակն ու հասանելիությունը։ Հարություն Քուշկյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում դեղերի տնտեսական մատչելիության ապահովման ուղղությամբ։

 

Այս տարի Ազգային ժողով կներկայացվեն ինչպես «Դեղերի մասին», այնպես էլ՝ «Առողջապահության մասին» ՀՀ նոր օրենքները։ Ինչ վերաբերում է ՀՀ կառավարության որոշմամբ Երեւանի Ա. Ալիխանյանի անվան ֆիզիկայի ինստիտուտում միջուկային բժշկության կենտրոն ստեղծելու ծրագրին, ապա ներկայումս «McKinsey & Company» կազմակերպության փորձագետներն ուսումնասիրում են Հայաստանում միջուկային բժշկության զարգացման նախադրյալներն ու հեռանկարները։ Առողջապահության նախարարը կարեւորեց պետական բյուջեից բուժհաստատություններին հատկացված միջոցների ծախսման արդյունավետության բարձրացումը։

 

Արդյունավետ մոդելների ներդրման եւ եռամսյակային մոնիտորինգի արդյունքում ոչ միայն հաջողվել է կանխել կրեդիտորական նոր պարտքերի կուտակումը, այլեւ նախորդ տարիներին կուտակված 1,7 մլրդ պարտքն իջեցվել, հասցվել է 500 մլն–ի։ Տնտեսական աճի ցուցանիշների բարելավմանն ուղղված ծրագրերի շարքում կսահմանվեն բուժօգնության եւ սպասարկման ծառայությունների փոխհատուցման իրատեսական գներ, կկանոնակարգվեն վճարովի ծառայությունները։ Իսկ ինչ վերաբերում է համավճարային սկզբունքին, ապա Համաշխարհային բանկի եւ առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով տնտեսագետներից եւ ֆինանսիստներից կազմված հատուկ խումբն ուսումնասիրում է, թե որքանո՞վ է նպատակահարմար այն Հայաստանում կիրառելը։ Եթե համոզվեն, որ դա ազգաբնակչության համար ծանր բեռ չի դառնա՝ սկզբում կներդրվի 1—2 բուժհաստատությունում՝ պիլոտային ծրագրով։ «ՀՀ»–ի հարցին, թե ե՞րբ կներդրվի բժշկական պարտադիր ապահովագրության համակարգը, Հարություն Քուշկյանը պատասխանեց. «Ողջ աշխարհում դա առողջապահության համակարգը հասանելի դարձնելու ամենաարդարացված ձեւն է։ Առանց ապահովագրության համակարգի հզորացման եւ ընդլայնման մենք լուրջ խնդիրներ կունենանք։ Կենտրոնական բանկի հետ համատեղ աշխատանքային խումբն այժմ ուսումնասիրում է պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հնարավորությունները։ Լուրջ հետազոտություններ եւ հաշվարկներ են կատարվում։

 

Միաժամանակ Ազգային ժողովի հետ համատեղ փորձում ենք ընդլայնել կամավոր ապահովագրական կազմակերպությունների զարգացման եւ ընդլայնման հնարավորությունները։ Որպեսզի հնարավորին չափ շատ մարդիկ, կազմակերպություններ կարողանան ընդգրկվել այդ համակարգում։ Դա իր հերթին ժամանակի ընթացքում թույլ կտա պետբյուջեից հատկացվող միջոցներն առաջին հերթին ուղղել սոցիալապես անապահովների ապահովագրական ծախսերը հոգալուն»։ Նախարարը վստահեցրեց, որ մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։

Հեղինակ. Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ
Սկզբնաղբյուր. hhpress.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

23 տարվա երկարատև հիվանդությունը հաղթահարված է. erebunimed.com
23 տարվա երկարատև հիվանդությունը հաղթահարված է. erebunimed.com

«Էրեբունի» ԲԿ ակնաբուժական ծառայությունում հերթական հաջողությունն է գրանցվել. 23 տարվա երկարատև հիվանդությունից հետո կինը բուժվել է...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն Լուրեր ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո)
ԿԽՄԿ ռազմադաշտային վիրաբուժության ձեռնարկն առաջին անգամ հրատարակվել է հայերեն (ֆոտո)

Պատերազմական երկրում բժիշկները պարտավոր են գերազանց տիրապետել ռազմադաշտային վիրաբուժության հմտություններին։ 44 օրյա պատերազմը վերհանեց մի շարք խնդիրներ վիրավորների...

ԵՊԲՀ. Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ
ԵՊԲՀ. Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հաճախ տրվող հարցերի պատասխաններ

Բժշկական օգնության և սպասարկմանը վերաբերող հարցերը մշտապես հասարակական ակտիվ քննարկման են ենթարկվում: Թեմայի շուրջ հարցերի պատասխաններն առանձնացրել ենք` հիմնվելով «Բնակչության բժշկական օգնության...

ԵՊԲՀ. Հին ժամանակներից մինչև մեր օրերը. բժշկության պատմությունը՝ մեկ թանգարանում
ԵՊԲՀ. Հին ժամանակներից մինչև մեր օրերը. բժշկության պատմությունը՝ մեկ թանգարանում

Յուրաքանչյուր թանգարան կրթարան է, հոգևոր-մշակութային օջախ, որտեղ  այցելուն ծանոթանում է ոչ միայն պատմամշակութային շնչով ողողված առարկաների, այլև առնչվում համամարդկային արժեքների...

Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի ԳՀԻ առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւն «Էրեբունի» ԲԿ-ում կատարել է բացառիկ բարդ հետազոտություններ
Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի ԳՀԻ առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւն «Էրեբունի» ԲԿ-ում կատարել է բացառիկ բարդ հետազոտություններ

Հայաստանում է հայտնի ռուս վիրաբույժ, էնդոսկոպիստ, Սանկտ Պետերբուրգի Ֆտիզիապուլմանոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի առաջատար բժիշկ Իգոր Վասիլեւը: «Էրեբունի» ԲԿ-ում նա կատարել է բացառիկ...

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում 20 տարում կատարած վիրահատությունների թիվը գերազանցել է 18 000-ը. izmirlianmedicalcenter.com
«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում 20 տարում կատարած վիրահատությունների թիվը գերազանցել է 18 000-ը. izmirlianmedicalcenter.com

«Իզմիրլյան» ԲԿ-ի Ընդհանուր պրոկտոլոգիայի բաժանմունքում ուղիղ աղիի հերթական վիրահատությունն են արել։ Հիվանդը թութք ու անալ ճաք ուներ, ռուտին վիրահատություն էր, «Իզմիրլյան» ԲԿ-ում տարեկան 800-900 նման...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
Հայերն` աշխարում
Հայերն` աշխարում

Time to Analyze հար­թա­կը զեկույց է ներկայացրել ամբողջ աշխարհում հայերի թվի մասին: Ըստ «Գանձասար»-ի՝ թվերը տրա­մադ­րել են աշ­խար­հի բազ­մա­թիվ եր­կր­նե­րում գոր­ծող հայ­կա­կան հա­մայն­քա­յին կա­րևո­րա­գույն կա­ռույց­նե­րը, կու­սակ­ցու­թյուն­նե­րը...

ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են
ՀՀ ԱՆ. Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնները հաղթահարելի են

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում հիվանդություններից առաջացած բոլոր մահերի կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են շուրջ 80% (սրտանոթային հիվանդություններ՝ 48%,չարորակ նորագոյացություններ...

Հրատապ թեմա Հայաստանում Թերապիա
Հայաստան այցելելու 20 պատճառ. med-armtours.com
Հայաստան այցելելու 20 պատճառ. med-armtours.com

Հայաստանի պատմությունը սկսվում է անհիշելի ժամանակներից ՝ քաղաքակրթության ձևավորումից։ Հայաստան ժամանած զբոսաշրջիկները հնարավորություն կունենան  փոքր տարածքի վրա առնչվել...

Հրատապ թեմա Հայաստանում
Եզակի վիրահատություններ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. yerevaklur.am
Եզակի վիրահատություններ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում. yerevaklur.am

Հարցազրույցը տրամադրել է yerevaklur.am կայքը:

Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի բժիշկ-ակնաբույժ, էքսիմեր-լազերային  վիրաբուժության և ախտորոշման բաժանմունքի վարիչ, բժշկական...

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ Բժիշկներ
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել. 5-ամյա Հակոբիկը աշխարհում 4-րդն է այս հիվանդությամբ
Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ հիվանդություն է ախտորոշվել.  5-ամյա Հակոբիկը աշխարհում 4-րդն է այս հիվանդությամբ

Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացառիկ դեպք է գրանցվել: Ախտորոշվել է աչքի փայտանման կոնյուկտիվիտ: Շիրակի մարզի Մարալիկ քաղաքից 5-ամյա Հակոբ Ավդալյանը աշխարհում 4-րդ մարդն է՝ այս հիվանդությամբ...

ԼՈՒՐԵՐ: Ակնաբանություն Լուրեր
Հայաստանում աճել է թմրամոլների եւ ալկոհոլամոլների թիվը. news.am
Հայաստանում աճել է թմրամոլների եւ ալկոհոլամոլների թիվը. news.am

2013 թվականին Հայաստանում ալկոհոլիզմի, ալկոհոլային փսիխոզի, թմրամոլության եւ թունամոլության կյանքում առաջին անգամ ախտորոշված դեպքերի թիվը կազմել է 1121։ NEWS.am Medicine-ին Ազգային առողջապահության ինստիտուտի տրամադրած...

Հրատապ թեմա Հայաստանում Վնասակար սովորություններ
Ծնելիությունը, մահացությունը, ամուսնությունները եւ ամուսնալուծությունները 2012-2013թթ.
Ծնելիությունը, մահացությունը, ամուսնությունները եւ ամուսնալուծությունները 2012-2013թթ.

Հայաստանում ծնելիությունը նվազել է, ամուսնությունները՝ եւս, փոխարենը՝ ամուսնալուծություններն են ավելացել: Այս են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ...

Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը
Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը

Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը

Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի, հունիսի 9-ի համարներում...

Հրատապ թեմա Հայաստանում
Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը
Որքա՞ն է կյանքի միջին տեւողությունը

Ի՞նչ անելիքներ ունի այստեղ երկրի առողջապահական համակարգը

Սկիզբը՝ «ՀՀ»՝ մարտի 11, 18, 31-ի, ապրիլի 9, 22, 29-ի, մայիսի 13, 19, 27-ի համարներում...

Հրատապ թեմա Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ